Մեր մասին

Տեղեկատվություն 

<Մեղրու կանանց ռեսուրս կենտրոն> ՀԿ-ն` ի դեմս Սյունիքի կանանց ռեսուրս կենտրոնների ցանցի և համագործակցությամբ` Գորիսի կանանց զարգացման “Ռեսուրս կենտրոն” հիմնադրամի և “Կապանի կանանց Ռեսուրս կենտրոն” ՀԿ-ի իրականացնում է «Կանանց քաղաքական հզորացման աջակցություն տեղական մակարդակում» ծրագիրը` ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ և Նիդեռլանդների դեսպանատան ֆինանսավորմամբ: Նախաձեռնությունը “Հայաստանում կանանց քաղաքական կարողությունների հզորացում 2012-2013թթ” ծրագրի մասն է կազմում:

Ծրագրի նպատակն է նպաստել Սյունիքի և Վայոց ձորի մարզերի 6 քաղաքային և 14 գյուղական համայնքներում կանանց քաղաքական ակտիվության բարձրացմանը ընտրական գործընթացներում և ակտիվ կանանց ներգրավմանը ՏԻՄ ընտրություններին` որպես ավագանու անդամի թեկնածուներ: 

Նախաձեռնության շրջանակներում շահառու համայնքներում ձևավորվել են կանանց ակտիվ խմբեր, որոնց հիմնական մասը 2012թ ՏԻՄ ընտրություններում առաջադրվել են որպես ավագանու թեկնածուներ և նախաձեռնության շրջանականերում ստացել են աջակցություն նախաընտրական քարոզչության կազմակերպման գործում` անհատական ու խմբային խորհրդատվություններ, տպագրվել են տեղեկատվական բրոշjուրներ, պատրաստվել են քաղաքական հոլովակներ, կազմակերպվել են հանդիպումներ, սեմինար քննարկումներ:

Նախաձեռնության շրջանակներում Սյունիքի և Վայոց ձորի 6 քաղաքային /Եղեգնաձոր, Վայք Գորիս, Կապան, Մեղրի և Ագարակ/ համայնքներում առաջադրվել են 9 թեկնածուներ , որոնցից 5-ում կանայք ընտրվել են ավագանու անդամներ: Գյուղական 14 համայնքներում առաջադրված 27 թեկնածուներից ընտրվել են 21-ը՝ 1 համայքնապետ և 20 ավագանու անդամներ / Գոմք, Աղնջաձոր, Քարագլուխ, Արենի, Հալիձոր, Խնածախ, Քարահունջ, Ներքին Հանդ, Ագարակ, Սյունիք, Նորաշենիկ, Լիճք, Տաշտուն, Կարճևան/
Առաջադրված կանանց մեծամասնությունը առաջին անգամ են մասնակցել ընտրություններին և խիստ կարևորել են ծրագրի դերը իրենց առաջադրման գործում վերջնական որոշում կայացնելու և ինքնավստահությունը բարձրացնելու գործում:
Ծրագրի իրականացման ընթացքում աջակցություն է ցուցաբերվել Սիսիանում առաջադրված միակ կին թեկնածուին, ով ևս ընտրվել է:
Ծրագիրն իրականացնող կազմակերպությունները ընտրություններից հետո ևս կշարունակեն աջակցել արդեն ընտրված ՏԻՄ անդամներին` նպաստելով նրանց քաղաքական և քաղաքացիական ակտիվության բարձրացմանը որոշումների կայացման գործընթացներում:

Комментариев нет:

Отправить комментарий

Հարգելի ընկերներ, խնդրում ենք մեկնաբանություն թողնելիս լինել մաքսիմալ կոռեկտ և խուսափել վիրավորական արտահայտություններից: Այլապես Ձեր մեկնաբանությունները կհեռացվեն կայքից: