30.09.2013

Արմենուհի Ծատուրյան. Համագործակցությունն անպայման իր պտուղները կտա...

Սոցիալական դերեր, գենդերային խնդիրներ, ընտանիքում ճիշտ դերաբաշխում…Շվեդիաըում արդեն վաղեմություն պատմություն ունեն այս արտահայտությունները: Այն տեղայնացնելու և արդյունավետ համագործակցության ակնկալիքով էլ մեր պատվիրակությունը մեկնել էր Շվեդիա և   հիանալի ու նաև ուսանելի օրեր անցկացնել Շվեդիայի չորս քաղաքներում` Եվլե, Մորա, Սալա, Ստոկհոլմ:
Շվեդիա, ուսոցողական այց 
Այցի նպատակը բազմաբնույթ էր. ծանոթանալ տեղի կին քաղաքական գործիչների գործունեությանը, փորձի փոխանակման միջոցով նոր ուղիներ գտնել կանանց ռեսուրս կենտրոնների զարգացման ուղղությամբ: Մեր պատվիրակության ներկայացուցիչները կին ավագանու անդամներն ու կանանց ռեսուրս կենտրոնների հիմնադիրներն էին:
Համատեղ ծրագրերի իրականացման արդյունքում մի նոր ուղի կբացվի կանանց քաղաքական ակտիվացման բնագավառում, մարդկանց մտածելակերպում դրական տեղաշարժ կնկատվի գենդերային խնդիրների ու սոցիալական դերի բարձրացման մեջ:
Լինելով չորս խոշոր քաղաքներում ու տարբեր ռեսուրս կենտրոններում, հասկացա, որ կանայք այստեղ կարևորում են իենց մասնակցությունը  պետության կայացման և քաղաքական դաշտի կայունացման ոլորտում: Նրանց ամեն մի խոսքում հավատ ու նվիրում կար երկրի ու մարդկանց հանդեպ:
Մեզ հյուրընկալող ամեն մի անկյունում խանդավառ աչքեր էինք տեսնում: Չնայած կին քաղաքական գործիչների պատկառելի տարիքին, նրանցից յուրաքանչյուրը նվիրյալ էր իր գործին ու տերը` երկրի:
Հանդիպումներ ունեցանք տարբեր կառույցների կին քաղաքական գործիչների հետ:Այցելություններն ուղեկցվում էին հաճելի մթնոլորտում, հագեցած ու անմոռաց էքսկուրսիաներով:
Անհնար է լինել այս կանաչ թագավորությունում ու չհիանալ նրա գեղեցկությամբ, պատմամշակութային հարուստ ժառանգությամբ, լինել այնպիսի միջավայրում , որտեղ մարդկային արժեքներն իրական ու կարևոր են:
Զարմանալու ոչինչ չկար… սակայն մենք թերևս որոշ հարցերում ապշած էինք: Ահա այն կին հերոսները, ովքեր Շվեդիայի պատմության կայացման մեջ իրենց ներդրում են ունեցել. Բրիթ- Մարի, Օսա Լինդերսթամ, Կատարինա Նորդստրոմ, Ելենա Հոգստրոմ, Բիգիտա Սոլբերգ, Լենա Ռոսս, Գյունել Սոդերբերգ …

Իսկ մենք համոզված ենք, որ անգամ տասնամյակներ անց Հայաստանում անցյալ կդառնա սոցիալական դերի բաշխումը, որ կանայք ու տղամարդիկ կունենան հավասար հնարավորություններ քաղաքական ու կառավարման դաշտում, ավելի սիրված ու գնահատված կլինեն:
Համագործակցությունն անպայման իր պտուղները կտա...

Շվեդիա, ուսոցողական այց 
Շվեդիա, ուսոցողական այց 


Комментариев нет:

Отправить комментарий

Հարգելի ընկերներ, խնդրում ենք մեկնաբանություն թողնելիս լինել մաքսիմալ կոռեկտ և խուսափել վիրավորական արտահայտություններից: Այլապես Ձեր մեկնաբանությունները կհեռացվեն կայքից: