24.09.2013

Թագուհի Մարգարյան. Լավ է մեկ անգամ տեսնել, քան հարյուր անգամ լսել…

Կանաչ, գեղեցիկ, ներդաշնակ… 
Այսպիսին էր Շվեդիան իմ աչքերով: Ամեն մարդ իր տեղում, իր գործին:  Ամենուր պարզ ու անխռով հայացքներ, որոնք վկայություն են մի իրականությունը, որտեղ  մարդիկ  ապրում են արժանավայել ու բարեկեցիկ կյանքով: Միգուց դա նրանից է, որ շվեդները շատ պոզիտիվ  ժողովուրդ են  /այդպես ասեցին հենց իրենք, երբ Սալայում էինք/ և կարողանում են զարմանալիորեն գեղեցիկ ներկայացնել իրենց երկիրը և անգամ անհաջողությունները վերածել ձեռքբերումների: Դրանում համոզվեցինք, երբ եղանք  Վասսա  թանգարանում / սա արդեն ուրիշ պատմություն է/:
Շվեդիա, ուսուցողական այց
Շվեդիայում անցկացրած մի քանի օրերն ինձ խորհելու շատ առթիներ տվեցին: Եվս մեկ անգամ համոզվեցի այն պարզ ճշմարտության մեջ, որ ամեն ինչ հարաբերական է և կատարյալ ոչինչ չկա, անգամ այնտեղ՝ Շվեդիայում:
Շվեդիայի  կառավարման համակարգին և գենդերային քաղաքականությանը ավելի անմիջականորեն ծանոթանալու նպատակներն էին, որ մեզ տարան Եվլե, Մոռա, Սալա և վերջապես Ստոկհոլմ, վայրեր ուր մեզ հյուրնկալեցին շատ մեծ սիրով ու ամենայն պատրաստակամությամբ պատասխանեցին բոլոր հուզող հարցերին:
Շվեդիա, ուսուցողական այց
Տարբեր քաղաքական գործիչների, ՏԻՄ մարմինների և ՀԿ անդամների հետ հանդիպումների ժամանակ շվեդները մեզ հիացմունք ու զարմանք պատճառեցին ոչ միայն իրենց կազմակերպվածության բարձր մակարդակով,  ծայրաստիճան անմիջական ու համեստ պահվածքով ու համեղ խոհանոցով, այլ նաև կանանց հիմնախնդիրների լուծման բագավառում իրենց ձեռքբերումներով ու նորանոր նախաձեռնություններով, որոնք արդյունք էին ՀԿ-ների երկարատև ու հետևողական ջանքերի:

Մի պարզ ճշմարտություն էլ կա. հասարակական կյանքի բոլոր ոլորտներում էլ կանայք շատ խոչնդոտների ու խտրականությունների են համդիպում՝ ամենուր : Հիմնախնդիրները շատ են, համամարդկային, որովհետև կանանց են վերաբերում, ափսոս, որ մոտեցումները, առաջնահերթությունն ու լուծման ուղիներն են տարբեր մակարդակների վրա:
Այժմ նոր տրամադրություններով, գաղափարներով ու նախաձեռնություններով վերադարձել ենք մի ուրիշ իրականություն՝ մեր իրականությունը և հույս ունենք, խանդավառությամբ համակել շատ շատերի և մեր ջանքերի միասնությամբ ստեղծել այն քաղաքացիական հասարակությունը, որն արժևորում է կնոջ դերն և հասարակական դաշտում գործունեության  հավասար հնարավորություններ ընձեռնում:
Վերջաբանի փոխարեն. ՄԵՐ ՈՒԺԸ ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ Է:
Շվեդիա, ուսուցողական այց




Комментариев нет:

Отправить комментарий

Հարգելի ընկերներ, խնդրում ենք մեկնաբանություն թողնելիս լինել մաքսիմալ կոռեկտ և խուսափել վիրավորական արտահայտություններից: Այլապես Ձեր մեկնաբանությունները կհեռացվեն կայքից: