24.08.2013

Վայոցձորյան սրբավայրը հյուրընկալել էր խաղողօրհնեքի մասնակիցներին

Այն, որ ապագան լուսավոր ու գունեղ է լինելու, դա հաստատ։ Դրանում համոզված եմ լինում այն ժամանակ, երբ հանդիպում եմ երիտասարդ սերնդի հետ, նրանց հետ կիսվում առօրյա հոգսերով ու խնդիրներով։ Շատ հաճախ էլ ջանում եմ հնարավորինս օգնել մեր համայնքին ու բնակչությանը։

Խաղողօրհնեք
 Խաղողօրհնեք 
Լինելով մշակութային ակտիվ համայնք ձգտում ենք մեր ամեն մի օրը տոն դարձնել։ Ուշի ուշով հետևում ենք մշակութային անցուդարձին, դրանք համեմում մեր մասնակցությամբ։ Արենիի երիտասարդ սերունդը իր մեծերից ժառանգել է նաև հոգևոր արժեքների պահպանման ավանդույթը։ Բնականաբար, լինելով խաղողագործության առաջին բնակավայրերից մեկը, այստեղ մեծ շուքով է նշվում գինու փառատոնը։ Իսկ մինչ փառատոնի աշխատանքների սկսելը ձեռնամուխ եղանք խաղողօրհնեքի կազմակերպմանը Վայոց ձորի գեղատեսիլ վայրերից մեկում`Նորավանքում։

Մեծն Մոմիկի ձեռքով կերտած շքեղաշուք կառույցն ասես նմանվում է այն խաղողին, որը Նոյ նահապետն ամուր պահել էր իր ձեռքում և արարել կարմիր գինին։
Արենիի մշակույթի տան սաներ

Վայոցձորյան հսկա լեռների գրկում բազմած սրբավայրը իր շուրջն էր համախմբել ուխտագնացների ու զբոսաշրջիկների, որոնք եկել էին Աստծո օրհնություն ստացած խաղողը ճաշակելու, հարազատներին հասցնելու։
Արենիի մշակույթի տան սաների երգ ու պարով էլ շարունակվեց օրը։ Օրվա խորհրդանիշը`խաղողը, խաղողով լի զամբյուղը ձեռքին,շրջում էր ու մասնակիցներին բաժանում օրհնված խաղողը։ Այս ամենը հնարավոր եղավ իրականացնել շնորհիվ ՏԻՄ-ի և մարզային կառույցի ղեկավարների։ Արդյունքում Վայոց ձոր ոտք դրած հյուրը տպավորված ու ոգևորված հեռացավ կրկին անգամ վերադառնալու ակնկալիքով։






Комментариев нет:

Отправить комментарий

Հարգելի ընկերներ, խնդրում ենք մեկնաբանություն թողնելիս լինել մաքսիմալ կոռեկտ և խուսափել վիրավորական արտահայտություններից: Այլապես Ձեր մեկնաբանությունները կհեռացվեն կայքից: