11.04.2013

Քաղաքացիական դիրքորոշում ունեցող կինն ինքնադրսևորվելով կարող է ավելին անել իր երկրի համար

Ծրագրի ավարտին Ջերմուկ քաղաքում կայացավ կոնֆերանս, որին մասնակցում էին Սյունիքի և Վայոց ձոր մարզի կին-ավագանիները, ծրագրի պատասխանատուները, ԶԼՄ ներկայացուցիչ և հյուրեր:

Համաժողովի մասնակիցներ
Կոնֆերանսի ընթացքում ծրագրի ղեկավար Նվարդ Խաչատրյանը համապարփակ ձևով ներակայացրեց ծրագրի մասին ամենաուշագրավ նյութերը, նշեց հաջողությունները, ձեռքբերումները և քաղած դասերը: Բոլոր ներկաները հնարավորություն ունեցան պատմելու իրենց գործունեության մասին, կիսվեցին կարճ ժամանակահատվածում իրենց ունեցած հաջողությունների շուրջ:
Կոնֆերանսը բավականին արդյունավետ էր ոչ միայն աշխատանքային առումով, այլ նաև միմյանց հետ շփվելու.այն փորձի փոխանակում իրականացնելու հրաշալի հնարավորություն էր: Մենք՝վայոցձորցիներս, մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում ծրագրում մեր մարզն ընդգրկելու համար: Հաստատապես այն խթանեց կանանց ակտիվությունը քաղաքակական ասպարեզում և մի քանի քայլ առաջընթաց արձանագրեց հանրային կարծրատիպերի և մտածելակերպի ուղղությամբ:


Քաղաքացիական դիրքորոշում ունեցող կինն ինքնադրսևորվելով կարող է ավելին անել իր երկրի համար:
Իսկ այս ծրագրի առավելությունը նաև կանանց ինքնագնահատականի բարձրացումն էր և սեփական ուժերի հանդեպ վստահության ավելացումը:


1 комментарий:

  1. Анонимный23 мая 2013 г., 14:08

    Հիանալի 2 օր Ջերմուկում: Հատուկ հիացմունքս եմ արտահայտում Վայոց ձորի ավագանիներին,հիացած եմ, ողջունում եմ, հարգում եմ ու կարծես թե սիրում էլ եմ...

    ОтветитьУдалить

Հարգելի ընկերներ, խնդրում ենք մեկնաբանություն թողնելիս լինել մաքսիմալ կոռեկտ և խուսափել վիրավորական արտահայտություններից: Այլապես Ձեր մեկնաբանությունները կհեռացվեն կայքից: