21.02.2013

Խնդիրը մերն է, լուծումը՝ բարդ…

Մեղրին  աչքի է ընկնում  իր շքեղ բնությամբ, անուշահամ մրգերով, իսկ այսօր այս ամենը կանգնած է լուրջ վտանգի առաջ: «Ինչ՞ու»,- կհարցնեն շատերը և կստանան շատ լակոնիկ, բայց ցավոտ պատասխան: Այսօր մեր քաղաքի ուսերին ծանրացել է կարևորագույն խնդրիր, որից էլ, անկասկած, կախված է մեր ապագան: Խոսքը Լիճք և Տաշտուն համայնքներում ուրանի հանքերի  շահագործման մասին է:

Մեղրի, համայնքային քննարկում
Այս հարցի շուրջ կարծիքների փոխանակում և քննարկումներ տեղի ունեցան “Կանանց քաղաքական հզորացման աջակցություն`տեղական մակարդակում” ծրագրի շրջանակներում հանդիպման ժամանակ, որտեղ ներկա էին ավագանու անդամ Շուշանիկ Սարգսյանն ու Մեղրի քաղաքի ակտիվ քաղաքացիներ: Հարկ ենք համարում նշել նաև, որ բնակչության անհանգստությունն այս հարցի շուրջ անտարբերության չէր մատնվել մեր ավագանու անդամների կողմից, և այս խնդիրը դարձել էր ավագանու՝ 2013թ հունվարին կայացած 2-րդ արտահերթ նիստի քննարկվող հարցերից մեկը: Վերոնշյալ նիստի օրակարգում բացի քառամյա ծրագրի ներկայացումից և 2013թ բյուջեի հատատումից՝ քննարկվել և ընդունվել էր նաև ՀՀ նախագահին ներկայացնելու համար մշակված ուղերձը: Վերջինիս բովանդակությունն ու իմաստը պարզելու համար դիմեցինք Մեղրի քաղաքի ավագանու անդամ Շուշանիկ Սարգսյանին:
/Շ.Ս./ _ Նախ ասեմ, որ սեպտեմբերի ընտրություններից հետո ունեցել ենք 3 նիստ:  Նաև նշեմ, որ աստիճանաբար եմ ընկալում այս գործի պատասխանատվությունը, և այս թոհուբոհի մեջ մտնելով՝ այն կրկնապատկվում է: Առաջին արտահերթ նիստի ժամանակ կազմվել են հանձնաժողովներ` առողջապահության, կրթության, բնապահպանության և այլն: Երկրորդ արտահերթ նիստում քննարկվեց բյուջեի հաստատումը, ներկայացվեց քառամյա ծրագիրը: Սակայն հարկ եմ համարում անդրադառնալ ավագանու նիստում քննարկվող և ավելի շատ հետաքրքրող բնապահպանական հիմնախնդրին:

Ավագանու անդամներից մեկի կողմից ներկայացվեց առաջարկ` ուղերձով դիմել ՀՀ նախագահին, ընդ որում, այս առաջարկը արվել է համայնքի բնակիչների նախաձեռնությամբ: Ուղերձում մանրամասնորեն՝ կետ առ կետ, շարադրված էր այն վիճակը, որը հիմա առկա է Մեղրում: Ընդհանուր բովանդակությունը հետևյալն է. հիմք ընդունելով այն հանգամանքը, որ վերջին ժամանակներս Մեղրիում էկոլոգիական խնդիրների մասին շատ է խոսվում, քանի որ բավակնաին անհանգստացնող թեմա է՝ խնդրվում էր ՀՀ նախագահից հանձնաժողովներ ուղարկել, նաև ԳԱԱ-ից՝ տեղում փորձագիտական ուսումնասիրություններ կատարելու, կառուցողական եզրակացությունների հանգելու նպատակով: Մեղրիի էկոլոգիական աղետը հատկապես կապված է ուրանի հանքերի հետագա շահագործման հետ: Ուղերձում նաև ներկայացված է այն վիճակը, որին կարող ենք հանգել այդ հանքերի շահագործումից հետո, նշվում է նաև այն հիվանդությունների ցանկը, որոնք առաջանում են այդ հանքավայրերի շահագործման արդյունքում: Մեղրիի բնակիչները վերջին ժամանակներում բազմաթիվ հիվանդություններ են ձեռք բերում, բուսկանություն չի աճում, բանջարեղենը քիչ-քիչ ոչնչանում է, և այս բոլորի արդյունքում հողերը սկսում են այլևս բերք չտալ, մի խոսքով, գնում ենք դեպի անապատացում:
Մեղրի, համայնքային քննարկում

/Հեղ./ Խնդիրը դառնում է է'լ ավելի գլոբալ, է'լ ավելի ցավոտ, երբ հասկանում ես , որ այն միակողմանի չէ, երբ կարդում ես այսպես ասած գրքի մյուս էջը:
Բանն այն է , որ ի հակառակ Լիճք գյուղի՝ Վարդանիձոր և Տաշտուն գյուղերում դժգոհություններ գրեթե չեն եղել: Սակայն ոչինչ անհիմն չէ. ժողովուրդն այս ամենին տալիս է իր հստակ բացատրությունը: Այս բացատրություններն ավելի պարզեցնելու համար զրույց եղավ նաև Տաշտուն գյուղի կին ավագանի Հեղուշ Բաղրամյանի հետ : Նա նշեց , որ, իհարկե, գյուղի ժողովուրդը կողմ է հանքի բացմանը: Նախ այն պատճառով, որ փորձագետները խոսք են տվել , որ չեն լինի պոչամբարներ, այլ կլինեն փակ տեխնոլոգիաներ: Հետո այս ամենին ավելացրեց, որ ինչպես կողմ չլինել , եթե գյուղում չկա աշխուժություն, չկա շարժ ու ջահելություն, աշխատատեղեր չկան, իսկ ամենացավալին այն է, որ դպրոցում կա ընդամենը 4 աշակերտ: Վերջում էլ հավելեց, որ եթե բացվեն հանքերը, ապա գյուղը կապրի ևս մի քանի տարի:

Եզրակացություն անելը բարդ է, և փաստն այն է, որ վերջում մնում են անպատասխան հարցեր. Եթե բացվեն հանքեր, և գյուղը կապրի ևս մի քանի տարի, ապա հարց է առաջանում. Կապրի արդյոք ժողոովուրդն առողջ մթնոլորտում, իսկ մյուս կողմից էլ, եթե չբացվեն հանքերը, ապա հնարավորություն կլինի ապրել բարեկեցիկ և ունենալ աշխատատեղեր:

Խնդիրը մերն է , լուծումը՝ բարդ…

Комментариев нет:

Отправить комментарий

Հարգելի ընկերներ, խնդրում ենք մեկնաբանություն թողնելիս լինել մաքսիմալ կոռեկտ և խուսափել վիրավորական արտահայտություններից: Այլապես Ձեր մեկնաբանությունները կհեռացվեն կայքից: