04.12.2012

Մեղրի համայնքի ավագանու անդրանիկ նիստը

Ավագանու  անդրանիկ նիստ
Օրերս Մեղրիի քաղաքապետարանում տեղի ունեցավ նորընտիր ավագանու անդրանիկ նիստը: Նիստը բացեց և ներկաներին ողջունեց քաղաքապետ Արշավիր Հովհաննիսյանը: Հինգ ընտրաշրջանների ընդմիջումից հետո համայնքի ավագանու 9 անդամներից մեկը կին է` Շուշանիկ Սարգսյանը:
ՙ
Ավագանու նիստը սկսվեց Մեղրիի քաղաքապետարանի  "Մեղրի"  հիմնով: Այնուհետև անդամներից յուրաքանչյուրը ներկայացավ և տվեց ավագանու անդամի երդումը:

Նիստի օրակարգում դրված էր ավագանու կանոնակարգի քննարկումը: Նիստում առաջադրվեցին և հաստատվեցին նաև Մեղրու մսուր-մանկապարտեզ, արվեստի մանկական դպրոց, Մեղրու մարզադպրոց ՀՈԱԿ-ների նորընտիր տնօրեններ: Քննարկվեցին նաև օրակարգային այլ հարցեր:

Նիստից հետո ավագանու անդամները կիսվեցին իրենց տպավորություններով:

Շուշանիկ Սարգսյան
- Նախ ասեմ, որ անակնկալի եկա և շատ հուզվեցի երբ ինձ առանձնացրեցին և քաղաքապետարանի կողմից արժանացրին ծաղկեզամբյուղի: Մյուս կողմից մասնակցելով նիստին առավել գնահատեցի ընտրողներիս վստահությունը, պատասխանատվությանս չափը, քանզի զգացի, որ իմ դիրքորոշմամբ, իմ ձայնով պետք է մասնակցեմ համայնքի հիմնախնդիրների լուծմանը: Դա նաև ինձ պարտավորեցրեց լինել ավելի ակտիվ, նպաստել համայնքի զարգացմանը, արդարացնել ընտրողներիս վստահությունը:

Մակար Բեգլարյան
-Ավագանի լինելը լուրջ պատախանատվություն է ընտողներիս առջև: Երկրորդ անգամ եմ ընտրվել ավագանի, իմ նպատակն է մեր քաղաքը տեսնել մաքուր, բարեկեցիկ, ծաղկուն: Իսկ դրա համար յուրաքանչյուրս չպետք է խնայենք մեր ուժն ու եռանդը: Ուրախ եմ, որ ավագանու շարքերում ընդգրկված է նաև կին, որը նախորդում բացակայում էր: Հուսով եմ, որ տեսակետների հարցում բախումները շատ չեն լինի մեր միջև:

Սուրեն Հայրապետյան
-Ես նույնպես որպես երկրորդ անգամ ընտրված ավագանու անդամ ողջունում եմ նորընտիրներին և պատրաստ եմ նրանց հաղորդելու իմ փորձը: Ուրախ եմ մեր շարքերում տեսնել նաև կին ավագանի, այդ փաստը ինձ համար կրկնակի ուրախություն է, քանի որ նա իմ սիրելի ուսուցչուհին է: Ես համոզված եմ, որ մեր տեսակետները շատ հարցերում կհամընկնեն` ի շահ մեր համայնքի զարգացման:





Комментариев нет:

Отправить комментарий

Հարգելի ընկերներ, խնդրում ենք մեկնաբանություն թողնելիս լինել մաքսիմալ կոռեկտ և խուսափել վիրավորական արտահայտություններից: Այլապես Ձեր մեկնաբանությունները կհեռացվեն կայքից: