06.11.2012

ք.Ագարակ. Կանանց ակտիվ մասնակցությունը համայնքային նախաձեռնություններին

Ագարակի կանանց նախաձեռնող խումբը , որը ստեղծվել է <Մեղրու կանանց ռեսուրս կենտրոն> ՀԿ-ի նախաձեռնությամբ, իրականացրեց նախաձեռնություն «Իմ բակն իմ տունն է» խորագրով:
Խմբի անդամներից շատերը Ագարակ քաղաքի ավագանի Բուրաստան Մանուկյանի աջակիցներն  են:
Ընտությունը կատարվեց  վիճակահանության միջոցով: Ընտրվեց Ագարակ քաղաքի Չարենցի N 22 բազմաբնակարան շենքը՝ նախաձեռնությունն իրականացնելու համար:

Սույն թվականի հոկտեմբերի 27-28-ին նախաձեռնող խմբի անդամների և նշված շենքի բնակիչների գործուն մասնակցությամբ իրականացվեցին բակի մաքրման աշխատանքներ: Այնուհետև՝ նոյեմբերի 1-ից 6-ը, կատարվեցին բարեկարգման աշխատանքներ: Բնակիչների անմիջական մասնակցությամբ բետոնապատվեցին շքամուտքերի հարթակները, նորոգվեցին շքամուտքերի դռներն ու բակի տարածքում գտնվող սեղաններն ու նստարանները, որից հետո ներկվեցին շքամուտքերի դռները, բակի սեղաններն ու նստարանները, ցանկապատերն ու բակում առկա մետաղյա այլ ենթամասեր:
Միջոցառման շրջանակներում տեղադրվել են մեկ նոր սեղան, նստարաններ, ինչպես նաև աղբամաններ:
Նպատակ էր դրված բարձրացնել համայնքային խնդիրների լուծման հարցում բնակչության ներգրավվածության մակարդակը, ամրապնդել հասարակություն-ընտանիք կապերը, սերմանել հոգատար վերաբերմունք հանրային սեփականության նկատմամբ: Հատկանշական է, որ միջոցառման ամբողջ ընթացքում առանձնահատուկ ակտիվությամբ աչքի ընկան նշված շենքի կանայք:

Комментариев нет:

Отправить комментарий

Հարգելի ընկերներ, խնդրում ենք մեկնաբանություն թողնելիս լինել մաքսիմալ կոռեկտ և խուսափել վիրավորական արտահայտություններից: Այլապես Ձեր մեկնաբանությունները կհեռացվեն կայքից: