30.09.2013

Արմենուհի Ծատուրյան. Համագործակցությունն անպայման իր պտուղները կտա...

Սոցիալական դերեր, գենդերային խնդիրներ, ընտանիքում ճիշտ դերաբաշխում…Շվեդիաըում արդեն վաղեմություն պատմություն ունեն այս արտահայտությունները: Այն տեղայնացնելու և արդյունավետ համագործակցության ակնկալիքով էլ մեր պատվիրակությունը մեկնել էր Շվեդիա և   հիանալի ու նաև ուսանելի օրեր անցկացնել Շվեդիայի չորս քաղաքներում` Եվլե, Մորա, Սալա, Ստոկհոլմ:
Շվեդիա, ուսոցողական այց 
Այցի նպատակը բազմաբնույթ էր. ծանոթանալ տեղի կին քաղաքական գործիչների գործունեությանը, փորձի փոխանակման միջոցով նոր ուղիներ գտնել կանանց ռեսուրս կենտրոնների զարգացման ուղղությամբ: Մեր պատվիրակության ներկայացուցիչները կին ավագանու անդամներն ու կանանց ռեսուրս կենտրոնների հիմնադիրներն էին:
Համատեղ ծրագրերի իրականացման արդյունքում մի նոր ուղի կբացվի կանանց քաղաքական ակտիվացման բնագավառում, մարդկանց մտածելակերպում դրական տեղաշարժ կնկատվի գենդերային խնդիրների ու սոցիալական դերի բարձրացման մեջ:
Լինելով չորս խոշոր քաղաքներում ու տարբեր ռեսուրս կենտրոններում, հասկացա, որ կանայք այստեղ կարևորում են իենց մասնակցությունը  պետության կայացման և քաղաքական դաշտի կայունացման ոլորտում: Նրանց ամեն մի խոսքում հավատ ու նվիրում կար երկրի ու մարդկանց հանդեպ:
Մեզ հյուրընկալող ամեն մի անկյունում խանդավառ աչքեր էինք տեսնում: Չնայած կին քաղաքական գործիչների պատկառելի տարիքին, նրանցից յուրաքանչյուրը նվիրյալ էր իր գործին ու տերը` երկրի:

24.09.2013

Թագուհի Մարգարյան. Լավ է մեկ անգամ տեսնել, քան հարյուր անգամ լսել…

Կանաչ, գեղեցիկ, ներդաշնակ… 
Այսպիսին էր Շվեդիան իմ աչքերով: Ամեն մարդ իր տեղում, իր գործին:  Ամենուր պարզ ու անխռով հայացքներ, որոնք վկայություն են մի իրականությունը, որտեղ  մարդիկ  ապրում են արժանավայել ու բարեկեցիկ կյանքով: Միգուց դա նրանից է, որ շվեդները շատ պոզիտիվ  ժողովուրդ են  /այդպես ասեցին հենց իրենք, երբ Սալայում էինք/ և կարողանում են զարմանալիորեն գեղեցիկ ներկայացնել իրենց երկիրը և անգամ անհաջողությունները վերածել ձեռքբերումների: Դրանում համոզվեցինք, երբ եղանք  Վասսա  թանգարանում / սա արդեն ուրիշ պատմություն է/:
Շվեդիա, ուսուցողական այց
Շվեդիայում անցկացրած մի քանի օրերն ինձ խորհելու շատ առթիներ տվեցին: Եվս մեկ անգամ համոզվեցի այն պարզ ճշմարտության մեջ, որ ամեն ինչ հարաբերական է և կատարյալ ոչինչ չկա, անգամ այնտեղ՝ Շվեդիայում:
Շվեդիայի  կառավարման համակարգին և գենդերային քաղաքականությանը ավելի անմիջականորեն ծանոթանալու նպատակներն էին, որ մեզ տարան Եվլե, Մոռա, Սալա և վերջապես Ստոկհոլմ, վայրեր ուր մեզ հյուրնկալեցին շատ մեծ սիրով ու ամենայն պատրաստակամությամբ պատասխանեցին բոլոր հուզող հարցերին:
Շվեդիա, ուսուցողական այց
Տարբեր քաղաքական գործիչների, ՏԻՄ մարմինների և ՀԿ անդամների հետ հանդիպումների ժամանակ շվեդները մեզ հիացմունք ու զարմանք պատճառեցին ոչ միայն իրենց կազմակերպվածության բարձր մակարդակով,  ծայրաստիճան անմիջական ու համեստ պահվածքով ու համեղ խոհանոցով, այլ նաև կանանց հիմնախնդիրների լուծման բագավառում իրենց ձեռքբերումներով ու նորանոր նախաձեռնություններով, որոնք արդյունք էին ՀԿ-ների երկարատև ու հետևողական ջանքերի:

17.09.2013

Շվեդիա. Ուսուցողական այց

Շվեդիա. Ուսուցողական այց
Նիդեռլանդների դեսպանատան ֆինանսավորմամբ և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ իրականացված <Կանանց քաղաքական հզորացման աջակցություն` տեղական մակարդակում> ծրագրի շրջանակներում կազմակերպվել էր մի շարք միջոցառումներ, դասընթացներ, սեմինարներ, հանդիպումներ:
Ծրագրի ավարտին կազմակերպվեց նաև ամփոփիչ հանդիպում /կոնֆերանս/ Ջերմուկ քաղաքում, որտեղ ծրագրի շահառուները հնարավորություն ունեցան ներկայացնելու կատարած ու դեռ կատարվելիք աշխատանքների մասին, կիսվեցին հաջողակ պատմություններով, երկու օր հիանալի ժամանակ անցկացրեցին և նոր մտքերով ու դրական լիցքերով վերադարձան հարազատ համայնքներ` աշխատելու, արարելու ու շենացնելու:

Ծրագրի ակտիվ շահառուներից կազմված մի խումբ հնարավորություն ստացավ մեկնել Շվեդիա` ուսուցողական այցի: Խմբի անդամները վերադառնալուց հետո անպայման կկիսվեն իրեն տպավորություններով իսկ womenavagani.blogspot.com-ը անպայման կանդրադառնա այդ ամենին:

Շվեդիա. Ուսուցողական այց

Շվեդիա. Ուսուցողական այց
Շարունակելի...



24.08.2013

Վայոցձորյան սրբավայրը հյուրընկալել էր խաղողօրհնեքի մասնակիցներին

Այն, որ ապագան լուսավոր ու գունեղ է լինելու, դա հաստատ։ Դրանում համոզված եմ լինում այն ժամանակ, երբ հանդիպում եմ երիտասարդ սերնդի հետ, նրանց հետ կիսվում առօրյա հոգսերով ու խնդիրներով։ Շատ հաճախ էլ ջանում եմ հնարավորինս օգնել մեր համայնքին ու բնակչությանը։

Խաղողօրհնեք
 Խաղողօրհնեք 
Լինելով մշակութային ակտիվ համայնք ձգտում ենք մեր ամեն մի օրը տոն դարձնել։ Ուշի ուշով հետևում ենք մշակութային անցուդարձին, դրանք համեմում մեր մասնակցությամբ։ Արենիի երիտասարդ սերունդը իր մեծերից ժառանգել է նաև հոգևոր արժեքների պահպանման ավանդույթը։ Բնականաբար, լինելով խաղողագործության առաջին բնակավայրերից մեկը, այստեղ մեծ շուքով է նշվում գինու փառատոնը։ Իսկ մինչ փառատոնի աշխատանքների սկսելը ձեռնամուխ եղանք խաղողօրհնեքի կազմակերպմանը Վայոց ձորի գեղատեսիլ վայրերից մեկում`Նորավանքում։

Մեծն Մոմիկի ձեռքով կերտած շքեղաշուք կառույցն ասես նմանվում է այն խաղողին, որը Նոյ նահապետն ամուր պահել էր իր ձեռքում և արարել կարմիր գինին։
Արենիի մշակույթի տան սաներ

Վայոցձորյան հսկա լեռների գրկում բազմած սրբավայրը իր շուրջն էր համախմբել ուխտագնացների ու զբոսաշրջիկների, որոնք եկել էին Աստծո օրհնություն ստացած խաղողը ճաշակելու, հարազատներին հասցնելու։
Արենիի մշակույթի տան սաների երգ ու պարով էլ շարունակվեց օրը։ Օրվա խորհրդանիշը`խաղողը, խաղողով լի զամբյուղը ձեռքին,շրջում էր ու մասնակիցներին բաժանում օրհնված խաղողը։ Այս ամենը հնարավոր եղավ իրականացնել շնորհիվ ՏԻՄ-ի և մարզային կառույցի ղեկավարների։ Արդյունքում Վայոց ձոր ոտք դրած հյուրը տպավորված ու ոգևորված հեռացավ կրկին անգամ վերադառնալու ակնկալիքով։






11.08.2013

Համայնքային քննարկում Լիճքում


Թ.Մարգարյան
Լիճք համայնքի ավագանու անդամ Թագուհի Մարգարյանը օգոստոսի 10-ին կազմակերպել էր համայնքային քննարկում, որտեղ քննարկվեցին գյուղում աղբահանության հետ կապված հարցեր:


Ներկաները հետաքրքրությամբ դիտեցին առավոտյան իրականացված մաքրման աշխատանքների մասին պատմող` Թագուհու կողմից պատրաստած  ֆոտոշարքը, ողջունեցին նախաձեռնությունը: Ապա ծավալվեց ակտիվ քննարկում գյուղը մաքուր պահելու անհրաժեշտության շուրջ: Եղան մի շարք առաջարկություններ. աղբամանների տեղադրում, տույժերի կիրառում, ապակյա տարաների հավաքում-հանձնում, շաբաթական մեկ օր աղբահանության կազմակերպում և այլն: Թագուհին գրի առավ բոլոր առաջարկությունները և խոստացավ դրանք ներկայացնել առաջիկա ավագանու նիստում: